Էրդողանն ու Քերրրին քննարկել են Սիրիայում քաղաքական անցումն ու «ԻՊ»ի դեմ պայքարը (լուսանկարներ)
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Վաշինգտոնում: Վորջինս Վաշինգտոն է մեկնել՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Նրանք (Քերրին և Էրդողանը) քննարկել են Սիրիայում քաղաքական անցման ապահովման հարցը։ Նաև գնահատել են միջազգային կոալիցիայի ջանքերը՝ «ԻՊ»-ին թուլացնելու ու ոչնչացնելու ուղղությամբ, խոսել են այն առաջընթացից, որին հնարավոր է հասնել, ինչպես նաև մեր համագործակցության մասին՝ ընդհանուր սպառնալիքին դիմակայելու առումով»,- հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։