Հայրեր և որդիներ. Դևիդ Բեքհեմն ու Օռնալդու Բլումն իրենց փոքրիկների հետ` զբոսնելիս (լուսանկարներ)
3 բան կա, որոնց կարելի նայել անվերջ' կրակին, ջրին ու այն բանին, թե ինչպես են հայտնի հայրիկները վազում իրենց փոքրիկների ետևից: Այսօր այդ առումով կրկնակի հաճույք ստանալու առիթ ունենք' Դևիդ Բեքհեմն իր դստեր' Հարփերի հետ և Օռլանդո Բլումը' Ֆլինի հետ:
Եվ այսպես, մինչ Միրանդա Քերրը գտնվում է Նյու-Յորքում, նրա ամուսինն' Օռլանդո Բլումը հիասքանչ ժամանակ է անցկացրել իր երկուամյա դստեր' Ֆլինների հետ' Լոս Անջելեսում գտնվող նրանց տանը: Պապարացցիները ֆիքսել են հոգաատար հայրիկին, երբ վերջինս դուրս էր եկել զբոսնելու փոքրիկի հետ' հագցնելով նրան իր սիրելի «շնաձկան» գլխարկը:
Իսկ այդ ընթացքում, մեկ այլ մայրցամաքում, մեկ այլ աստղային հայրիկ` Դևիդ Բեքհեմը, նույնպես իր դստեր հետ դուրս է եկել զբոսանքի: Բեքհեմը կնոջ նման դստերը չի գրկել, փոխարենը «զինվել է» հեռախոսով ու նկարել փոքրիկ Հարփերի անվստահ քայլքը: