Մոսկվայում միլիարդատեր է ձերբակալվել
Մոսկվայի Բասմանի դատարանը որոշում է ընդունել՝ «Форум» ընկերության նախագահ Դմիտրի Միխալչենկոյի ձերբակալության մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Քննիչի միջնորդությունը բավարարել, Միխալչենկոյի նկատնանբ խափանման միջոց սահմանել՝ մինչև մայիսի 29-ը կալանքի տեսքով»,- հայտնել է դատարվոր Արթուր Կարպովը:
Միխալչենկոն մեղադրվում է ալկոհոլային արտադրանքի մաքսանենգությամբ զբաղվելու մեջ, որն իրականացվել է խաբեբաների կազմակերպված խմբի կողմից:
Ավելի վաղ անանուն աղբյուրները հայտնել էին, որ միլիարդատեր Միխալչենկոյի գործի վնասը գնահատվում է 3 միլիոն եվրոյի սահմանում: