Բրիտանուհին Մայքլ Ջեքսոնի տեսքով հսկայական տորթ է պատրաստել
Բրիտանացի Սոնիա Թոդը հսկայական տորթ է պատրաստել լեգենդ Մայքլ Ջեքսոնի տեսքով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «BBC»-ին:
Տորթի պատրաստման համար բրիտանուհին բրոնզե մեդալ է ստացել «Cake International» մրցույթի շրջանակում:
«Ես սիրում եմ Ջեքսոնին և սիրում եմ տորթ պատրաստել»,- ասել է Սոնիան:
Այժմ տորթը բարեգործական նպատակներով վաճառքի է հանված: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այժմ նորաձև են համարվում ամուսնալուծությունների թեմայով տորթերը: