Վալերիայի՝ բիկինիով լուսանկարը քննադատության է արժանացել (լուսանկար)
Երգչուհի Վալերիան Instagram-ի իր էջում լողազգեստով արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել էր «Maxim» ամսագրի համար: Այս մասին գրում է Segodnya-ն:
«Թայլանդ, մայրամուտ, ռոմանտիկա: Այս երկրում մեկ անգամ եմ եղել, կրկին ուզում եմ այնտեղ գնալ, սակայն ժամանակ չունեմ: Փոխարենը՝ ես իմ օվկիանոսներն ունեմ»,- նկարի տակ գրել է երգչուհին:
Երգչուհու միկրոբլոգի հետևորդներն ակտիվորեն մեկնաբանել են լուսանկարը: Նրանց մեծ մասը կարծում է, որ լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է և որ այն չափից շատ է արված:
Մեկնաբանություններից մեկում նշվում է, որ կցանկանային տեսնել նույն նկարը՝ առանց ֆոտոշոփի: