Աննա Սեմենովիչը` Քսենիա Բորոդինայի զգեստով (լուսանկար)
Աննա Սեմենովիչը հագել է Քսենիա Բորոդինայի մոդելվորած կոստյումը, սակայն ոչ բոլոր երկրպագուներին է դուր եկել կերպարանափոխությունը: Շատերի կարծիքով` այդ հագուստը փչացրել է իրենց սիրելիին: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Հայտնի երգչուհին հրապարակել է համացանցում նկար, որում նա սև ու սպիտակ աստղիկներով հագուստով է: Նրա խոսքով՝ զգեստը նրան նվիրել է հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան:
«Որքան հաճելի է ունենալ ընկերուհի, ով ունի իր սեփական բրենդը և ով երես է տալիս ինձ նմանատիպ նվերներով: Շնորհակալ եմ Քսյունեչկա, կոստյումն ուղղակի հրաշք է, գեղեցիկ և շատ հարմարավետ: Ինձ թվում է, որ այն ինձ սազում է, ի՞նչ եք կարծում»,- գրել է Սեմենովիչը: