Լեդի Գագան գաղտնի ամուսնացել է (լուսանկար)
Երևում է ևս մեկ աստղի հարսանիք չի հաջողվի տեսնել: Այս անգամ նման հնարավորությունից զրկել են Լեդի Գագան և Թեյլոր Քիննին: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Հանգստյան օրերին Լեդի Գագան նշում էր իր 30-ամյակը: Այդ օրը երգչուհին հիանալի տեսք ուներ: Լրագրողները, որոնք հետևել են տոնախմբությանը, նշել են, որ երգչուհին շատ երջանիկ էր, և ենթադրել են, որ դա կապված չէ միայն ծննդյան տոնի հետ:
Բանն այն է, որ այդ օրը երգչուհին պտտվում էր մատին դրված ամուսնական մատանիով: Ներկաները ենթադրել են, որ նա և Թեյլորը գաղտնի ամուսնացել են: Զույգը, սակայն դեռ չի մեկնաբանում այդ լուրը: