Ջենիֆեր Լոպեսը ցույց է տվել Լեոնարդո Դի Կապրիոյի նամակը՝ հղված իրեն (լուսանկար)
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ցույց է տվել Լեոնարդո դի Կապրիոյից ստացած տեքստային նամակը: Դա տեղի է ունեցել կոմիկ Ջեյմս Կորդենի «ավտոմոբիլային կարաոկե» ծրագրի ժամանակ: Լոպեսը և Կորդենը կատարել են երգչուհու մի քանի հիթերից, խոսել են տարբեր թեմաներից և պարել: Մի պահ հաղորդավարը «խլել է» երգչուհուց նրա հեռախոսը և սկսել ստուգել բոլոր հեռախոսահամարները: Բոլոր հայտնի անուններից նա ընտրել է Լեոնարդո Դի Կապրիոյին: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Երգչուհու անունից Լորտենը գրել է Լեոյին՝ երազանքի մասին, ինչպես նաև խորհուրդ տվել «տալ զգացմունքներին ազատություն» և հետաքրքրվել, թե արդյոք կան փոխադարձ առաջարկներ,:
«Հիմա ես պետք է բացատրություն տամ»,- հայտնել է երգչուհին:
Որոշ ժամանակ անց նրա համարին պատասխան է եկել դերասանից: Լեոն հարցրել էր, արդյո՞ք նա ի նկատի ունի այսօրվա երեկոն և առաջարկել է գնալ ակումբ: Լոպեսը պատասխանել է, որ իրականում, այսօր նա պատրաստվում է անցկացնել տանը՝ երեխաների հետ միասին: