«Դոմոդեդովո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած օդանավի ուղևորը մահացել է
Մոսկվայում արտակարգ վայրէջք կատարած օդանավի ուղևորը մահացել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Etihad Airways» ավիաընկերության «Աբու Դաբի-Չիկագո» չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել այն բանից հետո, երբ հաղորդվել է ուղևորի վատ ինքնազգացողության մասին:
«Աբու Դաբիից Չիկագո ուղևորվող ուղևորը մահացել է»,- ասել է օդանավակայանի աշխատակիցը: