Թուրք ընդդիմադիրը կոչ է անում ահաբեկիչների համար երկրում վերականգնել մահապատիժը
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի կառավարությանը կոչ է արել վերականգնել մահապատիժն ու այն կիրառել ահաբեկիչների նկատմամբ: Նրա խոսքով՝ այն, որ Թուրքիայում չի գործում մահապատիժը, ազատություն է տվել ահաբեկիչների ձեռքերին։Այս մասին գրում է Trend.az-ը՝ հղում տալով TRT Haber հեռուստաընկերությանը:
2015 թվականի փետրվարի 16-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ահմեթ Իյմայան հայտարարել էր, որ խորհրդարանը կարող է քննարկել մահապատժի վերանայման հարցը։
Նրա խոսքով՝ մահապատիժ կարող է կիրառվել կանանց բռնաբարությունների, ինչպես նաև առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների դեպքում։ Այս հայտարարությունն արվել էր 20-ամյա թուրք ուսանողուհի Օզգեջան Արսկանի բռնաբարության և սպանությունից հետ: Այդ ժամանակ մի շարք պատգամավորներ հանդես եկան Թուրիքիայում մահապատժի վերականգման պահանջով:
Հիշեցնենք, որ մահապատիժը Թուրքիայում վերացվել էր 2001 թվականին: