Մայքլ Ջեքսոնին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ
30-ամյա պարող և պարուսույց Ուեյդ Ռոբսոնը հայտարարել է, որ մանուկ հասակում սեռական ոտնձգության է ենթարկվել հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի կողմից: Այս աղմկահարույց հայտարարությամբ տղամարդն ակնկալում է ստանալ փոփ կուռքի ժառանգության մի մասը՝ որպես փոխհատուցում:
Հայտարարություն-դիմումն իր մեջ ներառում է նաև մանկական հոգեբանի կողմից հաստատած գրավոր ցուցմունք: Ուեյդը պատմում է, որ առաջին անգամ ծանոթացել է աստղի հետ, երբ 5 տարեկան էր: Իսկ արդեն 7 տարեկանում առաջին անգամ գիշերել է հայտնի Neverland-ում: Տղան պարբերաբար գիշերել է Ջեքսոնի տներում մինչ 14 տարեկան դառնալը:
Ջեքսոնի ընտանիքն առայժմ լռում է, բայց խոստացել է շուտով հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ: