Մեդվեդևը «Գազպրոմ»-ից պահանջել է Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի գազի պարտքերի հաշվետվությունը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պահանջել է «Գազմպոմ» ընկերությանը ներկայացնել Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի գազի պարտքերի վերաբերյալ զեկույցը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանի դաշնությանը մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը ներկայացնել մանրամասն հաշվետվություն` Հյուսիսկովկասյան դաշնային շրջանում կատարվող գործունեության պլանի վերաբերյալ»,-ասվում է վարչապետի հայտարարության մեջ:
Նշենք, որ 2015 թվականի արդյունքներով՝ սպառողների պարտքի չափը «Գազպրոմ»-ին աճել է 19.8%-127մլրդ ռուբլուց մինչև 152.1 մլրդ ռուբլի: Այս ամենի հետ մեկտեղ գազի հաշվարկների մակարդակը նվազել է 1.4%-96.2%-ով: