Արմեն Աշոտյանի նոր երգը՝ Անչոկի կատարմամբ. Blognews (ֆոտոշարք)
Blognews-ը հաղորդում է, որ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը Ապրիլի 7-ի կապակցությամբ անակնկալ է պատրաստել կանանց համար: Պարբերաբար իր հեղինակային երգերը հանրությանը ներկայացնող քաղաքական գործիչը Մայրության և գեղեցկության տոնին լսարանի դատին կհանձնի իր նոր երգը, այս անգամ՝ Անչոկի կատարմամբ:
Անչոկը երգի 2 տարբերակ էր ձայնագրել՝ լիրիկական և ավելի պայծառ: Աշոտյանի սրտին դիպավ լիրիկական տարբերակը, քանի որ, ըստ նրա, այն արտացոլում էր լուսավոր թախիծը, որ կա խոսքերում: Անչոկը համաձայնեց Աշոտյանի ընտրության հետ: Իր խոսքով՝ կարևորում է նրա կարծիքը՝ նախ՝ որովհետև իր շատ լավ ընկերն է, երկրորդ՝ նա է հեղինակը։
Մանրամասներն` այստեղ: