Ինչո՞վ է ցանկանում զբաղվել Մարիա Շարապովան բացի կոնֆետների բիզնեսից
Ինչպես հայտնի է թենիսիստուհի Մարիա Շարապովան զբաղվում է կոնֆետների բիզնեսով: Վերջերս նա տարավ իր հերթական հաղթանակը մրցաշարում և այդ օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում ներկայացրեց իր կոնֆետների ընտրանին, որոնք փաթեթավորված էին գեղեցիկ և գույնզգույն տուփերով: Կոնֆետների 1 տուփի արժեքը մոտ 175 ռուբլի է: Ոմանց կարծիքով էժան չէ, սակայն ընդունելի գին է:
Թենիսիստուհին խոստովանել է, որ զբաղվում է այդ բիզնեսով, քանի որ ցանկանում է զբաղվել մի գործով, որը լինի իր սեփականությունը: Շարապովան բացի կոնֆետների բիզնեսից մտադիր է զբաղվել նաև մոդելային աշխատանքով: