Մաքսիմ Ֆադեևը հայտարարել է քասթինգ «Serebro» խմբի համար
«Serebro» խմբի մենակատարներից Դարյա Շաշինան մայիսի 1-ին կլքի խումբn առողջական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Մաքսիմ Ֆադեևը` խմբի պրոդյուսերը, հայտարարել է քասթինգ: Քանի որ երգչուհուն պետք է վիրահատեն` նա չի կարողանա ելույթ ունենալ:
«Չեմ կարող չասել, որ դա ահավոր նորություն է բոլորիս համար: Մենք բոլորս նրան շատ ենք սիրում, նա մեր երեխան է: Եթե առողջանալուց հետո նա ուժ ունենա և ցանկանա վերադառնալ` ես միշտ նրան սպասում եմ և մեր դռները միշտ բաց են նրա համար»,- գրել է Ֆադեևն «Вконтакте» իր էջում:
Ինչպես հայտնի է վերջին շրջանում նա բողոքում էր ծնկների ցավից և հիվանդանոցում նրան ախտորոշել են «բնածին դիսպլազիա» (հյուսվածքների կամ մարմնի մասերի ոչ ճիշտ աճ): Հիվանդությունը սկսել է զարգանալ ծանրաբեռնվածության պատճառով: