Էլթոն Ջոնը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ
Էլթոն Ջոնին մեղադրել են սեռական ոտնձգության մեջ: Նրա նախկին թիկնապահը դիմել է դատարան:
Ջեֆրի Վեննինգերը, ով աշխատել է Էլթոն Ջոնի մոտ, որպես թիկնապահ` 2002-2014 թվականներին, մեղադրում է երգչին սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Տղամարդը հաստատում է, որ հայտնի բրիտանացին ազատություն է տվել ձեռքերին և փորձել դիպչել աշխատողի ինտիմ վայրերին և դրա հետ մեկտեղ խնդրել անվանել իրեն «քեռի Էլթոն»: Անձամբ երգիչը և իր ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս լուրը: