Մաքսիմ Գալկինը հոսպիտալացվել է
Հայտնի ռուս հաղորդավար և շոումեն Մաքսիմ Գալկինը տեղափոխվել է էլիտար հիվանդանոցներից մեկը՝ ուժեղ փորացավի պատճառով: Այս մասին հայտնել է Lifenews-ը:
Ինչպես հայտնի է դարձել՝ Ալլա Պուգաչովայի ամուսինը մարտի 28-ի գիշեր լույս 29-ի առավոտյան հանկարծակի սկսել է իրեն վատ զգալ: Աղբյուրներից հայտնի է դարձել, որ Գալկինին տրվել է նախնական ախտորոշում՝ «սուր ապենդիցիտ»:
«Առավոտյան 4-ի կողմերը շտապ օդնության կանչ է գրանցվել: Հիվանդը բողոքել է ուժեղ փորացավից: Տղամարդուն ցավազրկող միջոցներ են սրսկվել և այդ ամենից հետո նրան տեղափոխել են VIP բաժանմունք՝ հոսպիտալացման համար»,- մեկնաբանել է հիվանդանոցի աշխատակիցը: