Ջեննիֆեր Լոպեսի աչքերն արցունքով է լցվել` երեխաների մասին խոսելիս
Վերջերս Ջեննիֆեր Լոպեսի համար բարդ է շատ ժամանակ հատկացնել երեխաներին: Նա ներկա է լինում պաշտոնական հանդիսություններին, մասնակցում «American Idol» հաղորդմանը, նկարահանվում է ֆիլմում, ելույթ է ունենում համերգներով: Երգչուհին պատմել է, որ երբ ստիպված է լինում թողնել իր երկվորյակ երեխաներին տանը մենակ, շատ է կարոտում նրանց: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«People» ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ նա անկեղծացել է. «Դա փոխեց իմ ողջ կյանքը` ես տվեցի նրանց կյանք: Այդ պահը, և երեխաները տվեցին ինձ նոր ուղղություն»,- ասել է երգչուհին: Նրա աչքերը արցունքով լցվեցին:
«Նրանք ստիպեցին ինձ հասկանալ, որն էր ներկա և որը` ոչ: Նրանք փոխեցին ամեն ինչ: Ես սկսեցի ինքս ինձ ավելի շատ հարցեր տալ` ինքս իմ մասին, սիրո մասին, ինչն է ճիշտ և սխալ: Ամենը նրա համար էր, որ ես ցանկանում էի նրանց համար ամենալավ կյանքը: Ես գիտեի` նրանց երջանկացնելու համար ես ինքս պետք է դառնամ երջանիկ: Այդ փոփոխությունները նոր երաժշտություն ծնեցին»,- ասել է Ջեննիֆերը: