ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտնել է, թե ինչ է եղել Քերրիի կարմիր ճամպրուկի մեջ
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, թե ինչ է եղել Քերրիի կարմիր ճամպրուկում այն ժամանակ, երբ նա Մոսկվայում էր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:
«Քերրիի կարմիր ճամպրուկում Պուտինի և Լավրովի հետ բանակցությունների հետ կապված փաստաթղթերն են եղել: Ավելի կոնկրետ ինֆորմացիա փոխանցել չեմ կարող»,-ասել է Ռյաբկովը:
Փոխնախարարի խոսքով՝ բանակցությունները հանգիստ են ընթացել, ոչ մի սուր հարց չի շրջանցվել կողմերից և ոչ մեկի կողմից:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակներ էին արել Քերրիի կարմիր ճամպրուկի հետ կապված: