Էրդողանը պնդում է, որ իր և Օբամայի հանդիպումը կայանա, մինչդեռ, Օբաման նման ծրագրեր չունի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ում գագաթաժողովի ընթացքում կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Այս մասին Էրդողանը հայտնել է իր՝ ԱՄՆ այցի նախօրեին: Նրա խոսքով՝ երկկողմանի հանդիպումը կկայանա, ինչպես բոլոր մյուս երկկողմանի հանդիպումները:
Մինչդեռ «The Wall Street Journal»-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահը պաշտոնական հանդիպման ծրագիր չունի թուրք գործընկերոջ հետ, ով կենսական կարևորություն ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
«Թուրքիայի նախագահին սառն ընդունելություն է սպասվում ԱՄՆ-ում»,- գրել էր թերթը՝ մեջբերելով Օբամայի քարտուղարության խոսքերը. «Օբամայի մերժումը պետք չէ գնահատել որպես անհարգալից վերաբերմունք, քանի որ նախագահները հանդիպել էին նոյեմբերին, իսկ փետրվարին հեռախոսազրույց են ունեցել»: