Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները դադարել են միասին աշխատել
Նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորյա Բեքհեմի հետ 6 տարվա համագործակցությունից հետո որոշել է դադարեցնել միասին աշխատանքը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Զույգը որոշել է այլևս չաշխատել միասին, և զբաղվել սեփական գործերով:Փաստաթղթերը նախկինի նման, դեռևս պատկանում են Դևիդ Բեքհեմին: Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ ընկերության վերակազմավորումը կապված է ֆինանսական բարդությունների հետ:
Այս լուրերը առիթ են հանդիսացել, որպեսզի կրկին տարածվեն այն լուրերը, որ Բեքհեմ և Վիկտորյա զույգը կրկին բաժանության եզրին է: