Բուլանովան անճանաչելի է դարձել (լուսանկար)
Տատյանա Բուլանովայի՝ համացանցում հրապարակած լուսանկարը ցնցել է երկրպագուներին:
Երգչուհին հրապարակած լուսանկարում սևահեր է, ինչի պատճառով նրա երկրպագուները հազիվ են ճանաչել իրենց սիրելի երգչուհուն: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Բուլանովայի էջի հետևորդները մեկնաբանություններում նշել են, որ նոր ոճը նրան շատ է սազում:
Կերպարանափոխությունը երգչուհին արել է նոր կերպարի համար, սակայն չի պատրաստվում երկար մնալ այս կերպարում:
Բուլանովան նաև չի շտապում մեկնաբանություն թողնել, ինչը թեժացնում է ինտրիգը: