Աննա Սեդոկովան հեղինակային ծրագիր է սկսում
Մարտի սկզբին Աննա Սեդոկովան թողարկել է տեսահոլովակ «Քո մասին» անվամբ, որը տեղ է գտել իր նոր ալբոմում: Որոշ երկրպագուների նոր երգը դուր չի եկել, իսկ շատերը որոշել են, որ կարող են իրենից լավ երգել: Վերջինների մոտ իրական հնարավորություն է ստեղծվել ապացուցուցելու իրենց ասածը: Սեդոկովան նոր երաժշտական ծրագիր է սկսում, որը հաղթողին կբերի Ինստագրամյան հաջողություն և 30000 ռուբլի:
«Ես հատուկ իմ նոր ալբոմում «Քո մասին» երգի մինուսովկան եմ տեղադրել: Ձայնագրեք ձեր #ОтебеCover տարբերակը տեղադրեք այն #youtube-ում, կամ ինստագրամյան էջում և ես կընտրեմ լավագույն 5-յակին»,- ասել է երգչուհին: