Վերա Բրեժնևան խոսել է իր հղիության մասին
Վերջին շրջանում ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Վերա Բրեժնևայի հնարավոր հղիության մասին լուրերը: Խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ երգչուհին հայտնվեց «Երեկոյան Ուրգանտ» շոուծրագրում` լայն զգեստով: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն: Իհարկե երգչուհին անմիջապես հերքեց լուրերը:
Սակայն վերջերս Վերան հաստատեց հետաքրքրիր վիճակի մասին լուրերը, սակայն կրծքի տակ կրում էր ոչ թե տղայի, այլ երգ:
«Ես իրոք վերջին շրջանում գտնվում էի «հղիության ընթացքի մեջ», ես կրում էի իմ երաժշտական երեխային և այսօր նրա լույս աշխարհ գալու օրն է: Ուրախությամբ ձեզ եմ ներկայացնում իմ նոր երգը` «Համար 1»: Թող այն արձագանք գտնի ձեր սրտերում: Երգի հեղինակն է` Կոնստանտին Մելաձեն: Ինձ համար նա համար մեկն է»,- ասել է երգչուհին իր միկրոբլոգում: