Հասմիկ Պողոսյանը` Մշակույթի նախարար. Սերժ Սարգսյանի հրամանագիրը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հասմիկ Պողոսյանին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար նշանակելու մասին: Նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' որոշում եմ.
1. Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: