Մադոննան պատրաստ է անձամբ բռնել իր տղայի ձեռքը և տանել դպրոց (լուսանկար)
Նա դուրս է եկել քոլեջից, որպեսի զբաղվի երգեցողությամբ, սակայն տղային թույլ չի տալիս բաց թողնել դասերը: Մադոննան դեռ հույս ունի, որ Զատիկի տոներից հետո իր տղան կվերադառնա Ամերիկա, իսկ եթե ոչ՝ նա պատրաստ է անձամբ մեկնել Լոնդոն, բռնել նրա ձեռքից և տանել դպրոց: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
57-ամյա երգչուհին միշտ կարծել է, որ կարևորը տալ երեխաներին լավ կրթություն և այն, որ իր երեխայի հայրը` Գայ Ռիչին չի կարողանում հետևել տղային, այդ առիթով նա ասել է, որ պատրաստ է մեկնել Լոնդոն բռնել տղայի ձեռքից և տանել դպրոց: Նրան տխրեցնում է այն փաստը, որ տղան այդպես է վերաբերվում ուսմանը: Նա ցանկանում է, որ տղան և հանգստանա և դրա հետ մեկ տեղ հասկանա, որ առանց կրթության նրա համար շատ դժվար կլինի:
Նշենք նաև, որ Զատիկի առթիվ Մադոննան նկար էր հրապարակել, ամեն ձվի վրա գրված է մի երեխայի անունը` Լոլա, Ռոկկո, Դևիլ և Մերսի: