Կորեացին դեմքի մեջ 60 գրամ սիլիկոն և ձեթ է ներարկել
Կորեացի Հանգ Միոկին իր դեմքի մեջ ձեթ է ներարկել այն բանից հետո, երբ բժիշկներն այլևս հրաժարվել են պլաստիկ վիրաբուժություն կատարելուց:
Վիրաբույժներն ասում են, որ կնոջ մոտ արդեն հոգեկան շեղումներ էին առաջացել, և վիրահատվելու ցանկությունը վերածվել էր անդադար մոլուցքի: Նրանք հրաժարվել են վիրահատելուց, որի արդյունքում կինը դեմքի մեջ ձեթ է ներարկել, աղավաղելով այն ամբողջությամբ:
28 տարեկանից Հանգը պլաստիկ վիրաբուժություն է տարել և վերադառնալով Ճապոնիա կրկնապատկել և եռապատկել դրանց պարբերականությունը: Նրա մոտ կախում է առաջացել գեղեցիկ և փափուկ մաշկ ունենալու ցանկությունից և շատ անգամներ է վիրահատություն տարել:
Վերջերս, սակայն, բժիշկները հրաժարվել են վիրահատություն անելուց, քանի որ նրա դեմքի չափերը զգալիորեն մեծացել էին:
Հեռուստատեսային շոուների ժամանակ հավաքված գումարն ուղղված է եղել օգնելու վիրահատություններ կատարել և արդյունքում նրա դեմքից դուրս են հանել 60 գ ձեթ և սիլիկոն:
Չնայած դրան այժմ էլ նրա դեմքը լրիվ անհամատեղելի է իր փոքր մարմնի հետ: