Ադրբեջանում ազատ է արձակվել փաստաբան Ինթագիմ Ալիևը
Ադրբեջանցի հայտնի փաստաբան և իրավապաշտպան Ինթագիմ Ալիևն ազատ է արձակվել: Գերագույն դատարանը փոխել է իր որոշումը՝ իրական ազատազրկումը փոխարինելով պայմանական ազատազրկմամբ: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Ալիևը երկու տարի առաջ մեղավոր էր ճանաչվել հարկերը վճարելուց խուսափելու և յուրացման մեջ:
Մինչ այս փաստաբանը 20 տարի ղեկավարել էր հակակոռուպցիոն ընկերություն, շուրջ 200 դատ պատրաստել ՄԻԵԴ-ում, դրանցից 40-ում հաղթել: Դատերի մեծամասնությունը վերաբերում էր 2005 և 2010թթ-ի ընտրությունների կեղծիքներին:
Մարտի 17-ին նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորել 14 քաղաքացու, ում տեղացի իրապաշտպաններն անվանում էին քաղբանտարկյալներ:
«Սա կարող է լինել մի քայլ, որով Ադրբեջանը ցանկանում է բարի դարձնել ԱՄՆ-ին՝ նախագահ Իլամ Ալիևի՝ Վաշինգտոն այցից առաջ»,- հայտնել է Քարնեգի հիմնադրամի աշխատակից Թոմ դե Վաալը: