Ջեյ Լոն հարսանիքում ելույթից հետո 2.5 միլիոնի շոփինգ է արել (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 26-ին Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորնում տեղի էր ունեցել Սաիդ Գուցերիևի` ինգուշ օլիգարխ Միխաիլ Գուցերիևի որդու հարսանիքը, որին հրավիրված էին 600 հյուրեր, այդ թվում` Ջենիֆեր Լոպեսը, Էնրիկե Իգլեսիասը, Պատրիսիա Կասը, Սթինգը և Ալլա Պուգաչովան: Ջենիֆեր Լոպեսը հարսանիքից հետո Մոսկվայում շրջել է խանութներով և 2.5 միլիոն ռուբլու շոփինգ արել:
Ինչպես հաղորդում է LifeNews-ը, Ջեյ Լոն այցելել է մի շարք խանութներ, որտեղից գնել է մուշտակ, 11 զույգ կոշիկ, 10 պայուսակ: Շոփինգից հետո նա ընթրել է «Palazzo Ducale» իտալական ռեստորանում:
Սակայն 2.5 միլիոն ռուբլին այնքան էլ շատ չէ Ջենիֆերի համար: Ըստ տարածված լուրերի, հարսանիքին իր ելույթի համար նա ստացել է մեկ միլիոն եվրո գումար, այսինքն` մոտ 75 միլիոն ռուբլի: