Ադրբեջանում զորակոչի տարիքային սահմանը կարող է բարձրացվել
Ադրբեջանում զորակոչի տարիքային սահմանը կարող է բարձրացվել: Եթե Ադրբեջանում 12-ամյա կրթության անցնելու շուրջ քննարկումները դրական արդյունք ունենան և ամրագրվեն օրենսդրության մեջ, ապա «Զինվորական ծառայության մասին» օրենքում կարող են զորակոչի տարիքային սահմանի փոփոխություններ տեղի ունենալ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «APA» գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինվորական պատրաստության և կրթության գլխավոր վարչության պետ Մուրադ Համիդովը հայտարարել է, որ զորակոչային տարիքը կարող է փոփոխվել 12-ամյա կրթության անցնելու դեպքում:
Նշենք, որ Ադրբեջանի կրթության նախարարությունում քննարկվում են 12-ամյա կրթությանն անցնելու կառուցվածքն ու բովանդակությունը: