Ռուս զբոսաշրջիկները փոխել են Թուրքիան՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ռուս զբոսաշրջիկները փոխել են Թուրքիան՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին հաղորդում է «Коммерсантъ»: Տուրօպերատորներն ու ինքնուրույն ծրագրված ուղևորությունների համակարգերը ֆիքսել են, որ այս երկրներ այցելելու պահանջարկը 50 տոկոսով աճել է:
«Ծրագրված տուրերի քանակը դեպի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան աճել է 50 տոկոսով, բայց պետք է հասկանալ, որ դրանք այնքան էլ զանգվածային ուղղություններ չեն»,- հայտարարել է «Дельфин» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոմաշկինը: Ըստ ընկերության գնահատականների, այս ամառ Ռուսաստանից Վրաստան կմեկնի 200-300 հազար զբոսաշրջիկ:
«Интурист» ընկերության տնօրեն Սերգել Տոլչինը ևս նշել է, որ Ռուսաստանում աճել է ԱՊՀ երկրներ այցելելու պահանջարկը: Ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի պահանջարկն աճել է երեք անգամ, բայց ծավալների տեսանկյունից շուկայում զգալի փոփոխություններ չկան:
Մեկ այլ «Связной Трэвел» տուրիստական կազմակերպության տնօրեն Ալեքսեյ Դորոշն առանձնացրել է Վրաստանը և Բաթումը: Ռուս զբոսաշրջիկներն այս տարի 3.2 անգամ ավելի շատ են տոմս պատվիել այս ուղղությամբ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:
Ինչպես նշել է Դորոշը, դա բնական է, քանի որ Թուրքիան անհասանելի է, և մարդիկ դրան փոխարինող են փնտրում: Նա երկրորդ աճող ուղղությունն անվանել է Հայաստանը: