Եղիզաբեթ 2-րդ թագուհու արխիվային տեսանյութը տարակուսանքի մեջ է գցել օգտատերերին (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Եղիզաբեթ 2-րդի արխիվային տեսանկութը՝ բամբուկե արջի հետ, անհանգստացրել է համացանցի օգտատերերին: Ինչպես հայտնում է «Daily Express»-ը՝ խոսքը «Մեր թագուհին 90-ականներում» հաղորդման տեսարաններից մեկի մասին է, որը ցուցադրվել է «ITV» հեռուստաալիքով:
Սև ու սպիտակ կադրում կարելի է տեսնել, թե ինչպես է բամբուկե արջը վազում գերմանական հովվաշան ետևից` ապագա միապետի և թագավորական ընտանիքի այլ անդամների առաջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Օգտատերերը մեկնաբանություններ են արել նկարին. «Ի՞նչ է, թագուհին տնային արջ է պահել»,- գրել է օգտատերերից մեկը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վագրը գրեթե «մռնչացել է» թագուհու վրա` Լոնդոնի կենդանաբանական այգում: