Հույս ունենք, որ կազմակերպիչները օպերատիվ կերպով կհայտնաբերվեն և խիստ պատիժ կկրեն. ՌԴ ԱԳՆ-ն Պակիստանի ահաբեկչության մասին
Ռուաստանի ԱԳՆ-ն հայտնել է իր ցավակցությունը Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների` հարազատներին: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Հայտնում ենք անկեղծ ցավակցությունը՝ մահացածների հարազատներին և բարեկամներին, ցանկանում ենք արագ ապաքինում: Խստորեն դատապարտում ենք ահաբեկիչների բարբարոսական արարքը, որը արդարացում չունի: Հույս ունենք, որ կազմակերպիչները օպերատիվ կերպով կհայտնաբերվեն և խիստ պատիժ կկրեն»,- ասվում է նամակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Պակիստանի նախագահ Մամնունու Հուսեյնին: