«Spice Girls» խումբը համերգային շրջագայության կմեկնի առանց Վիկտորյա Բեքհեմի
Վերջապես տեղի ունեցավ այն, ինչի մասին այդքան խոսվում էր անցյալ տարի: 90-ականների հայտնի «Spice Girls» խումբn իր 20 ամյակի կապակցությամբ համերգներով կմեկնի համաշխարհային շրջագայության: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
«Չե որ մենք նշում ենք մեր արվեստի 20-րդ տարեդարձը: Անմտություն կլիներ անտեսել նման թիվը: Հույս ունենք, որ շուտով կերջանկացնենք մեր երկրպագուներին ինչ որ նոր և յուրահատուկ բանով»,- հայտնել է երկրպագուներին Մել Բին:
Նշենք որ Վիկտորյա Բեքհեմը հրաժարվել է մասնակցել, բացատրելով, որ շատ զբաղված է իր բրենդով և ընտանեկան գործերով: Վիկայի կարծիքով` խմբի ելույթը Լոնդոնի oլիմպադայի փակմանn աննկարագրելի գեղեցիկ ավարտ էր խմբի գործունեության համար և նա չի ցանկանում փչացնել «գեղեցիկ հեռանալու» տպավորությունը: