Արևի ճառագայթները նվազեցնում են արյան բարձր ճնշումը
Գիտնականներն ապացուցել են, որ 20 րոպե արևի տակ պառկելը կնվազեցնի արյան բարձր ճնշումը և դրան հետևող սրտի կաթվածը:
Մաշկաբան բժիշկ Վելլերն իր հետազոտությունն անցկացրել է 20 կամավորի հետ, ովքեր 20 րոպե պառկել են արևի ճառագայթների ներքո: Գիտնականը այն համոզմանը չէ, որ արևի ճառագայթները բարձրացնում են արյան ճնշումը. նա փորձում է հակառակն ապացուցել:
Իհարկե արևի ճառագայթները կարող են մաշկային քաղցկեղի պատճառ հանդիսանալ, սակայն վերջինիս մահվան ցուցանիշը այնքան բարձր չէ, որքան որ սրտային հիվանդություններինն է, և հատկապես` կաթվածինը: