Թուրքիան մտածված է «ԻՊ»-ի զինյալներին ուղարկում Եվրոպա. Հորդանանի թագավոր
Հորդանանի թագավոր Աբդուլլան կարծում է, որ Թուրքիան մտածված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին ուղարկում Եվրոպա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Independent-ին, որտեղ նշվում է, որ Հորդանանի թագավորը նման հայտարարությամբ հանդես է եկել դեռ հունվարի 11-ին՝ ԱՄՆ-ի կոնգրեսականների մոտ, սակայն նրա այդ ելույթը չէր հրապարակվել: Դեռ այդ ժամանակ թագավորը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է ահաբեկիչներ ուղարկել Եվրոպա: Բացի այդ, նա նշել էր, որ Թուրքիան մեծ քանակությամբ նավթ է գնում «ԻՊ»-ից:
«Այն, որ Եվրոպա ահաբեկիչներ են ուղարկվում, դա Թուրքիայի վարած քաղաքականության մի մասն է հանդիսանում»,-հայտարարել է Հորդանանի թագավորը:
Պարբերականը նշում է, որ պաշտոնապես, Թուրքիան և Հորդանանը գործընկերներ են հանդիսանում, սակայն փախստականների հետ կապված խնդիրը սեպ է խրել երկրների հարաբերություններում: Մասնավորապես, Հորդանաի թագավորը դժգոհ է նաև Թուրքիա-ԵՄ համագործակցությունից: