Ջեյ Լոն աշխարհի ամենասեքսուալ կինը` ըստ «Victoria's Secret»-ի (լուսանկարներ)
«Victoria's Secret»-ը` ներքնազգեստի ամենահայտնի արտադրողներից մեկը և ոլորտի նորաձևության թելադրողը, շատ լավ է գլուխ հանում կանացի գեղեկցությունից: Արդեն 11 տարի է, ապրանքանիշը անվանում է աշխարհի ամենասեքսուալ կանանց: Այս տարի այդ պատվին է արժանացել երգչուհի Ջենիֆեր Լոպեսը: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
Ռեյտինգի ստեծողները նշում են, որ իրենց ռեյտինգում չեն հայտնվում ապրանքանիշի մոդելներն ու այն աստղերը, ովքեր հաճախ են մերկանում, այդ թվում` Քիմ Քարդաշյանն ու Մայլի Սայրուսը:
Փորձագետների գնահատականների չափանիշներն են խարիզման, ճիշտ կանացի էներգիան և գեղեցկության դասական ընկալումը: Նրանք գտնում են, որ այս արժանիքներից բացի Ջեյ Լոն նաև եզակի է, քանի որ 47 տարեկանում ավելի լավ տեսք ունի, քան 27-ում ուներ: