Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բաքվում
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` համապատասխանաբար Սերգեյ Լավրովը, Ջավադ Զարիֆը և Էլմար Մամեդյարովը, կհանդիպեն Բաքվում: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությանը:
«Այո, այդպիսի հանդիպում ծրագրվում է: Եկեք սպասենք դրան»,- նշել է Կարասինը` չհստակցնելով հանդիպման ժամկետները:
Ըստ Իրանի ԱԳՆ ներկայացուցչի, հանդիպումը նվիրված կլինի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: