Համացանցում է հայտնվել Պեսկովի նոր լուսանկարը՝ կարմիր տնային տաբատով
Տատյանա Նավկան՝ Պեսկովի կինը, Instagram-ի իր էջում հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակի՝ հայտնի կարմիր տաբատով նոր լուսանկարը:
«Աղջկա հետ՝ զիլ տաբատով»,- այսպես է լուսանկարը վերնագրել Պեսկովի կինը:
Նախկինում Դմիտրի Պեսկովը մեկնաբանել իր՝ տնային շորերով լուսանկարի՝ համացանցում հայտնվելու փաստը:
«Մենք, այնուամենայնիվ, ապրում ենք սովորական մարդկային կյանքով: Այդ օրն իմ ամենօրյա երեկոներից էր: Երբ աշխատանքից տուն ես գնում՝ գիշերը 12-ից հետո, երբեմն քունս չի տանում: Կինս գործուղման էր. Վիճեցի երեխայի հետ երկու ստանալու համար: Քունս չէր տանում: Հենց այդպես էլ տնային շալվարը հագիս նստեցի մեքենան, գնում էի լվացվելու»,- այսպես էր մեկնաբանել Պեսկովը: