Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ասադին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որի ընթացքում նրան շնորհավորել է՝ Պալմիրան ազատագրելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է.«Սիրիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր գործընկերոջը՝ սիրիացի զինվորականների կողմից Պալմիրան ահաբեկիչներից ազատագրելու կապակցությամբ՝ ընդգծելով այդ բացառիկ պատմական քաղաքի պահպանման կարևորությունը համաշխարհային մշակույթի համար»,- հայտնել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեպսան Մայքլ Մաքֆոլը շնորհակալություն էր հայտնել Պալմիրան ազատագրելու համար: