Պալմիրայում ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ օրվա ընթացքում սպանել են 80 ահաբեկչի
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մեկ օրվա ընթացքում 40 թռիչք են իրականացրել Պալմիրայում և հարվածներ հասցրել ահաբեկչական 117 օբյեկտի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալության պաշտոնական կայքին:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մեկ օրվա ընթացքում 40 թռիչք են իրականացրել Պալմիրայի շրջանում և ահաբեկիչների 117 օբյեկտների հարված հասցրել: Ոչնչացվել է 8 հսկիչ կետ, երկու տանկ, երեք հրետանային սարքավորում, ռազմամթերքի վեց պահեստ, սպանվել է ավելի քան 80 ահաբեկիչ»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Պալմիրայի ազատագրումն անվանել է բանակի և ահաբեկիչների դեմ պայքարող դաշնակիցների ռազմավարության հաջողության արդյունք: