Թուրքիայում չորս արտասահմանցի է բերման ենթարկվել՝ «ԻՊ»-ի հետ կապ ունենալու կասկածանքով
Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել չորս արտասահմանցու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Կասկածյալները բերման են ենթարկվել երեկ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգում այն բանից հետո, երբ նրանք հատել են Սիրիա-Թուրքիա սահմանը:
Թուրքիայի ոստիկանությունը երեկ հաղորդել էր «ԻՊ»-ի հնարավոր ահաբեկչական հարձակման մասին՝ Սուրբ Հարության տոնի առիթով: Ոստիկանությունը հաղորդել էր, որ ահաբեկիչները կարող են հարձակվել քրիստոնյաների վրա:
Մարտի 20-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հաղորդել էր երկրի հարավարևելյան նահանգներում շուրջօրյա պարետային ժամ հաստատելու մասին: Դրանից հետո այն դադարեցվել էր, սակայն մի քանի շրջաններում նորից ուժի մեջ է դրվել: