Լավրովն առաջարկել է հրաժարվել արտասահմանցի ֆուտբոլիստներից
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գերադասելի է համարում այն, որ Ռուսաստանում ավանդույթ չդառնա արտասահմանցի ֆուտբոլիստներին ռուսական ֆուտբոլ բերելը: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն: Նա այս մասին հայտնել է՝ մեկնաբանելով բրազիլացի դարպասապահ Գիլերմեի՝ ՌԴ քաղաքացի դառնալը և Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես գալը:
«Ես, ռուսական օրենքը պահպանելով և օգտագործելով, ամեն դեպքում կգերադասեի հույսը դնել մեր սեփական ուժերի վրա, մեր ֆուտբոլիստների, ովքեր վաղ հասակից պետք է վարպետություն ձեռք բերեն»,- հայտնել է Լավրովը:
«Այնպես, ինչպես բիզնեսում, վերցնում են արտասահմանցի մենեջերներին, երբ չեն հերուքում ուժերը: Սպորտը երևի թե այլ բան է: Արտասահմանցի մարզիչները շատ են ոչ միայն ֆուտբոլում, այլև ամենատարբեր սպորտաձևերում»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:
Նախարարն ընդգծել է, որ «ամենակարևորը ամեն ինչ անելն է, որպեսզի սպորտը, այդ թվում՝ ֆուտբոլը, արմատներ դնի իրենց հողում»: