Ասադը ոչ թե մեր, այլ Եվրոպայի լավ ընկերն է եղել, և ՌԴ-ն չի աջակցել Ասադին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերն իրենց գործողությունները Սիրիայում սկսել են օրինական կառավարությանն աջակցելու համար, այլ ոչ թե կոնկրետ մարդկանց: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «ТАСС»-ին:
Նրա խոսքով՝ ճիշտ չէ ասելը, որ Ռուսաստանն իր գործողությունները Սիրիայում իրագործել է նախագահ Ասադին քաղաքացիական պատերազմում աջակցելու համար, քանի որ Ռուսաստանն իր զորքերը չի մտցրել Սիրիա՝ քաղաքացիական պատերազմի մի կողմին աջակցելու համար:
«Մենք քաղաքացիական պատերազմում չենք աջակցել այս կամ այն կողմին: Մենք վարում ենք այլ պետությունների ներքին գործերին չխառնվելու քաղաքականություն»,- հայտնել է Զախարովան:
«Մենք աջակցում ենք ո՛չ Ասադին: Մի մոռացեք՝ նա մե՛ր լավ ընկերը չի եղել, այլ Եվրոպայի»,- ավելացրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: