Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 26-ի երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին:
Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ:
Ս. Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձիք:
Ս. Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանը հավատավոր հայորդիներին տվեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալներն առաջնորդարանի դահլիճում շնորհավորեցին Հանրապետության Նախագահին ու Սրբազան հորը` Ս. Հարության տոնի առթիվ: