Թուրքիայի ոստիկանությունը նախազգուշացրել է Զատկի տոնին «ԻՊ»-ի հնարավոր հարձակումների մասին
Թուրքիայի ոստիկանությունը նախազգուշացրել է հանգստյան օրերին՝ Զատկի տոնին, քրիստոնյաների և հրեաների վրա հնարավոր հարձակումների մասին: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում տալով Անատոլիական գործակալության պաշտոնական կայքին:
Թուրքական իրավապահ մարմինները նախազգուշացում են տարածել «ԻՊ»-ի հարձակումների հնարավոր լինելու մասին: Մասնավորապես, Թուրքիայում ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ահաբեկիչների թիրախ կարող են դառնալ եկեղեցիները, տաճարները և ժողովարանները:
Այս տարի Սուրբ Զատիկը նշվում է մարտի 27-ին: