Մրայա Քերին անվտանգության նկատառումներով չեղարկել է Բրյուսելի իր համերգը
Մրայա Քերիի կիրակնօրյա համերգը, որը պետք է տեղի ունենար Բրյուսելում, չեղարկվել է անվտանգության նկատառումներով: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Երգչուհին թվիթերյան իր էջում գրել է. «Ես սիրում եմ Բրյուսելի իմ երկրպագուներին, սակայն ինձ խորհուրդ են տվել չեղարկել համերգը՝ իմ երկրպագուների, խմբի, իմ երաժիշտների և բոլոր նրանց անվտանգության համար, ովքեր մասնակցում են այս տուրին»:
Համերգը պետք է տեղի ունենար կիրակի օրը «Forest National arena»-ում՝ Բելգիայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում:
Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Մրայա Քերիի համերգային շրջագայությունը մեկնարկել է անցյալ շաբաթ Շոտլանդիայում: