Մենք տեղեկատվական պատերազմի մեջ ենք գտնվում. Պեսկով
Ռուսաստանը անգլոսաքսոնական ԶԼՄ-ների հետ տեղեկատվական պատերազմի մեջ է գտնվում: Այս մասին գրում է РИА «Новости»-ն՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
«Ասում են՝ հիմա աշխարհում Ռուսաստանի վարկանիշը ցածր է: Այժ մենք տեղեկատվական պատերազմի մեջ ենք գտնվում»,-ասել է նա:
Պեսկովը նաև նշել է, որ նման հանգամանքներում նպատակահարամար չի գտնում աշխատել «իմիջային գործեր»-ով:
Ավելի վաղ, Դմիտրի Պեսկովը նշել էր ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացման մասին: