48-ամյա Նագիևը և 56-ամյա Լարիսա Գուզեևան պատմել են իրենց սիրավեպի մասին (լուսանկարներ)
48-ամյա Դմիտրի Նագիևը և 56-ամյա Լարիսա Գուզեևան արդեն երկար տարիներ է, ինչ ռուսական Առաջին ալիքում գործընկերներ են: Լարիսան վարում է «Արի ամուսնանանք» հեռուստանախագիծը, իսկ Դմիտրին՝ «Ձայն» («Голос») շոուն: Վերջերս, սակայն, հայտնի է դարձել, որ արտիստներն իրար կապված են ոչ միայն գործընկերային հարաբերությամբ, այլև բավականին մտերմիկ կապով: Հումորային հաղորդումներից մեկի ընթացքում նրանք պատմել են, որ սիրավեպ են ունեցել: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Լարիսան առաջինն է այդ քայլն արել և անկեղծացել իրենց անցյալի մանրամասներով: «Ես ճանաչում էի Դիմային և այնքան հեռատես էի, որ նրա հետ սիրավեպ ունեցա մինչև նրա հանրաճանաչ դառնալը»,- հայտնել է նա:
Դերասանուհին նաև հիշել է Նագիևի բուռն երիտասարդությունը և նրա սիրային հարաբերությունները Սանկտ Պետերբուրգում: «Եթե մանրակրկտորեն ուսումնասիրեք Պետերբուրգի բոլոր իգական հանրակացարանների բարձերը, ապա հնարավոր կլինի Նագիևի սանրվածքը հետ հավաքել»,- կատակել է Լարիսան: Իր ելութը նա ավարտել է սիրո խոստովանությամբ.«Սիրում եմ քեզ, իմ տղա»: