Ռուսաստանը Սիրիա 10 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել
Սիրիայի Համա քաղաք 10 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Ռուսաստանից: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Տեղի բնակիչները, ովքեր ստացել են մարդասիրական օգնություն, հայտարարել են, որ ցանկանում են մնալ իրենց բնակավայրերում միայն այն բանից հետո, երբ այն կազատագրվի «Ջեբաթ-ալ Նուսրա»-ից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը դադարեցրել էր մարդասիրական օգնության առաքումն անվտանգության իրավիճակի անապահով լինելու պատճառով:
«Ջեբաթ-ալ Նուսրա»-ն ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: